«Ամբողջ մանկությանս ընթացքում միլիոնավոր վիրավորանքներ եմ լսել»․ Գոհար Ավետիսյանն անկեղծացել է (ֆոտո)

0

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան Story բաժնում արխիվային լուսանկար է հրապարակել՝ կիսվելով մանկության շրջանում ունեցած բարդույթներով, որոնք ստեղծվել էին մարդկանց կարծիքների պատճառով։ 

«Ամբողջ մանկությանս ընթացքում միլիոնավոր վիրավորանքներ եմ լսել նրա համար, թե գեր եմ եւ այնպիսին չեմ, ինչպիսին՝ բոլորը․․․ Իսկ ես դիտում էի «Не родись красивой» ֆիլմը եւ հավատում, որ մի օր, ինչպես ֆիլմի հերոսուհին, կմեծանամ ու գեղեցիկ կդառնամ, բայց ներքուստ երբեք չեմ փոխվի՝ պահպանելով իմ ներսի լույսը, ու երբեք չեմ վիրավորի մյուսներին։ Այնպես որ, եթե հիմա ինչ-որ բան եք շատ ցանկանում, իմացեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Կարեւորը՝ ինքներդ ձեզ ու ձեր երազանքները մի դավաճանեք»,-խորհուրդ է տվել հայտնի ոճաբանը՝ կից ցուցադրելով նաեւ իր այժմյան կազմվածքը։ 

Հիշեցնենք, որ օրերս Գոհարը կրկին անկեղծացել էր հետեւորդների հետ՝ նշելով, որ բաժանվել է սիրելիից։ 

Leave A Reply

Your email address will not be published.