Victoria’s Secret-ի շնորհանդեսի ժամանակ աստղերն ընտրել են հանդերձանք՝ որքան քիչ, այնքան լավ սկզբունքով

0

Նյու Յորքում Victoria’s Secret-ի «The Tour» շնորհանդեսի կարմիր գորգի վրա աստղերն ընտրել են որքան քիչ, այնքան լավ սկզբունքով հանդերձանք՝ առավելագույնս ցուցադրելով ամեն ինչ։

Հենց այս սկզբունքին էլ, կարծես, հավատարիմ է մնացել Մադոննայի դուստր Լուրդ Լեոնին։ Բացարձակ թափանցիկ մինի զգեստի տակ գործնականում ոչինչ չկար՝ չհաշված խորհրդանշական սթրինգը։

Դերասանուհի եւ մոդել Ջուլիա Ֆոքսը ներկայացել է թափանցիկ սպիտակ զգեստով, սակայն տարօրինակ կերպով այս անգամ կրծկալ է կրել։ Նա կերպարն ամբողջացրել է մեջքին սեւ ցանցավոր թեւերով:

Մոդել Վինի Հարլոուն ներկայացել է ոսկեգույն տոպով եւ կիսաշրջազգեստով։ Նա նախընտրել է հրաժարվել կրծկալից:

Դիզայներ Միքայելա Սթարքը, ով հաճախ աշխատում է կորսետներով եւ ժապավեններով, որոնք փոխում են մարմնի համամասնությունները, ընտրել է գունատ վարդագույն զգեստ՝ երկար շղարշե կիսաշրջազգեստով, որը սեղմում է կոնքերը՝ մերկացնելով նրա ոչ կատարյալ կուրծքն ու որովայնը:

Leave A Reply

Your email address will not be published.