Ալ Պաչինոյի ընկերուհին դիմել է դատարան իրենց որդու ֆիզիկական խնամակալության հայցով
Ալ Պաչինոյի ընկերուհին՝ Նուր Ալֆալլահը, դիմել է իրենց որդու՝ Ռոմանի նկատմամբ ֆիզիկական խնամակալության պահանջով։ The Blast-ի ձեռք բերած իրավական փաստաթղթերում 29-ամյա Ալֆալլահը ցանկանում է, որ 83-ամյա Պաչինոն ողջամիտ տեսակցություն ունենա իրենց 3 ամսական երեխայի հետ:
Նա նաեւ խնդրում է տրամադրել համատեղ օրինական խնամակալություն, ինչը թույլ կտա լեգենդար դերասանին մասնակցել իրենց երեխայի վերաբերյալ կարեւոր որոշումներին, ներառյալ բուժումն ու կրթությանը:
Ըստ The Blast-ի՝ երեխայի աջակցության կոնկրետ չափը չի նշվել սկզբնական փաստաթղթերում, սակայն Կալիֆորնիայի օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր ծնողի եկամուտը պետք է որոշվի նախքան երեխայի ապրուստավճարի հարցի կապակցությամբ որոշում կայացնելը։
Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերն էլ ստորագրել են հայրության կամավոր հռչակագիր Ռոմանի երեխայի ծնվելուց վեց օր առաջ։
Վերջերս Պաչինոյին եւ Ալֆալլային նկատել են Լոս Անջելեսի Chateau Marmont-ում մեկ այլ զույգի հետ ընթրելիս, հայտնում է PEOPLE-ի աղբյուրը։
Ալֆալլահը հանդիպում է Պաչինոյի հետ 2022 թվականի ապրիլից։