Թող մեզ վերադարձնի մեր հայրենիքը և մենք իր «աննախադեպ» բյուջեն կվերադարձնենք իրեն, իր տիկնոջը և իրենց խոհանոց․ Արցախի ԱԺ պատգամավոր

0

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում վրդովված մի քանի անգամ հարցրեց, թե ի՞նչ է ինքը, իր ընտանիքը կամ Հայաստանը խնայել Արցախի համար։ Այս և այլ հարցեր Vesti.am-ն ուղղել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։

—          Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը և Հայաստանը խնայել Արցախի համար։

—          Հարցն էլ այն է, որ չխնայեց։ Չխնայեց ամենաթանկը՝  մեր լույս տղաներին և մեր հայրենիքը, չխնայեց իր ողջ գիտակցական կյանքում ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ։ Իր հակաարցախյան շարժումը չի սկսել 2018թ-ից հետո, ինքը դա արել է իր ողջ գիտակցական կյանքում։  Չխայեց և տասնյակ հազարավոր հայերի թողեց անտուն։ 2020թ-ից ի վեր խոսում է աննախադեպ ֆինասական աջակցությունների մասին։ Ուզում եմ նշել, որ դա իր գրպանից չի։ Չնայած որ, շատ արագ սկսեց մտածել, որ ՀՀ բյուջեն պետք է տեղավորի իր և իր տիկնոջ գրպանում, ինչ էլ իրեն հաջողվեց։ Իր ասած աննախադեպ բյուջեն տրված է եղել Արցախում տներ կառուցելուն, որը մեզ այդպես էլ չհաջողվեց, քանի որ իր ձեռքով հայտնվեցինք շրջափակման մեջ, այդ աննախադեպ բյուջեն այդպես էլ հասարակ արցախցին չտեսավ, բայց արցախցիներին այդ չխնայած գումարնեը պետք չեն,  թող փոխարենը խնայեր մեր երեխաներին, մեր հայրենիքը, մեր ապագան։ Թող վերադարձնի մեզ մեր հայրենիքը և մենք իր աննախադեպ բյուջեն կվերադարձնենք իրեն, իր տիկնոջը և իրենց խոհանոց։

—          Դուք բազմիցս հայտարարել եք, որ Արայիկ Հարությունյանն առանց Նիկոլ Փաշինյնաի հետ համաձայնեցնելու որևէ քայլ չի անում։ Երեկ Փաշինյանն ասաց, որ առանց իր հետ համաձայնեցնելու ինչ-որ ճանապարհների հարցեր է լուծվել Արցախում, որն էլ ազդել է այսօր Բերձորի միջանցքն արգելափակելու վրա։ Ինչի՞  մասին է խոսքը։

—          Հիմա էլ պնդում եմ, որ Արայիկ Հարությունը կամք չունեցող քաղաքական գործիչ է, 2018թ-ին, երբ դեռ Արցախի վարչապետն էր նույնիսկ չէր շնչում առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու։ Անկախ նրանից թե ինչ են ասում Փաշինյանն ու Հարությունյանը, մենք այստեղ էինք և տեսնում էինք, որ ՀՀ իշխանությունից անասելի ճնշում կար 2022թ ամռանը, որը պայմանավորված էր միջանցքի տեղափոխմամբ, որը պետք է դառնար ճանապարհ և ոչ թե միջանցք։ Ճնշում կար նաև՝ հանձնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Ամեն անգամ պետք չէ զարմանալ, որ ՀՀ վարչապետը սիրում է սուտ խոսել։ Սա, վստահաբար, նաև համաձայնեցված էր, և մենք Արցախի իշխանությանը հիմա էլ շարունակում ենք մեղադրել, որ այդպես էլ չունեցան Փաշինյանին հակադրվելու կամք և ճնշման ներքո մտան այն պատասխանավության տակ, որը կոչվում է հայրենիքի հանձնում։ Այն, որ միջանցքը ճանապարհ դարձնելը բերելու էր դրա արգելափակմանը, գիտեինք և դրա մասին բարձրաձայնում էինք մեկ տարի առաջ՝ արժանանալով քարկոծման։ Սա համատեղ ծրագիր է և դա պլանավորել էին, որ այս օրը գա։

—          Ո՞ւմ հետ էր պլանավորած։

—          Միանշանակ Ալիևի։ Դեռ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ բոլոր գործողությունները սինքրոն են և Արդբեջանի հետ համաձայնեցված են։ Կարծում եմ, սրանք պլանավորված էին մինչև Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը։

Leave A Reply

Your email address will not be published.