Dior նորաձեւության տունը աշնանային հավաքածուն կցուցադրի Չինաստանում

0

Հուլիսի 12-ին ֆրանսիական Dior ապրանքանիշը Շենժենում կանցկացնի պատրաստի հագուստի վերացուցադրություն, որն առաջին անգամ ներկայացվել է Փարիզում անցյալ տարվա փետրվարին։ Այդ մասին գրում է WWD-ն։

Ցուցադրության ստույգ վայրը դեռ չի նշվում։ Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի աշնանային հավաքածուն ոգեշնչվել է անցյալ դարի 50-ականներից, որը տան հիմնադրի՝ Քրիստիան Դիորի ծաղկման շրջանն էր։

Շենժենը, որը սահմանակից է Հոնկոնգին, ձկնորսական գյուղից մի քանի տասնամյակում դարձել է Սիլիկոնային հովտի չինական տարբերակի՝ 13 միլիոն բնակչությամբ: Forbes-ի ապրիլին հրապարակած ամենից շատ միլիարդատեր ունեցող քաղաքների ցանկում Շենժենն աշխարհում ութերորդն է։

Նոյեմբերին Dior-ը Շանհայում անցկացրեց Art ‘N Dior ցուցահանդեսը։

Ֆրանսիական մեկ այլ նորաձեւության տուն՝ Chanel-ը, հայտնել է, որ ծրագրում է նոյեմբերի 2-ին Շենժենում կազմակերպել իր 2024 թվականի կրուիզային հավաքածուի վերացուցադրումը։

Leave A Reply

Your email address will not be published.