Ռավշանա Կուրկովան հայտնել է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու մասին

0

Ռուսական ֆիլմերից հայտնի դերասանուհի Ռավշանա Կուրկովան դուստր է ունեցել։ Այս մասին 42-ամյա թխահերը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ կիվելով հղիության շրջանում արված մի քանի հրապարակմամբ։

«Այսօր վերջին օրն է՝ ինձ համար շատ կարեւոր այս գարնան, եւ, վերջապես, ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ մեծ երջանկությամբ․ մարտ ամսին ծնվել է Գասպարի քույրիկը։ Թող այս աշխարհում սերը շատ լինի»,-կից գրել է Կուրկովան, որն արդեն մի շարք շնորհավորանքներ է ստացել։ «Հրաշալի նորություն, գեղեցիկ մարդիկ պետք է շատանան», «Աստված կա, երջանկություն քեզ»,-գրված է մեկնաբանությունների բաժնում։

Հիշեցնենք, որ դերասանուհու որդին՝ Գասպարը, լույս աշխարհ է եկել 3 տարի առաջ։ Նրա հայրը հայազգի գործարար Սերգեյ Ամարյանն է։ Թե ումից է դուստրը, դերասանուհին չի բացահայտել։ 

Leave A Reply

Your email address will not be published.