Քենդալ Ջեններին ու ռեփեր Bad Bunny-ին լուսանկարել են ձիերով ռոմանտիկ զբոսանքի ժամանակ

0

Մոդել Քենդալ Ջեններին ու ռեփեր Bad Bunny-ին լուսանկարել են ձիերով ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Անցած շաբաթավերջին 27-ամյա Քենդալ Ջեններն անցկացրել է 29-ամյա ռեփեր Bad Bunny-ի ընկերակցությամբ։ Զույգը հայտնվել է պապարացիների տեսախցիկների առջեւ՝ Hidden Hills ձիասպորտի կենտրոնում զբոսնելիս։ Նրանք միասին թամբել են մեկ ձի, մոդելը նստել է առջեւի հատվածում եւ սելֆի արել, իսկ նոր բոյֆրենդը գրկել է նրան հետեւից եւ բռնեց սանձը:

Քենդալը կրում էր սպիտակ կրոպ տոպ, ջինսեր եւ երկարաճիտներ։ Մոդելը կերպարը համադրել է գլխարկի հետ, իսկ կոնքերին կապել է վանդակավոր վերնաշապիկ։

Քենդալ Ջենների եւ ռեփեր Bad Bunny-ի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2023 թվականի մարտին, երբ նրանք միասին ներկա գտնվեցին Բեյոնսեի եւ Ջեյ Զիի կողմից կազմակերպված «Օսկար»-ի երեկույթին։

Leave A Reply

Your email address will not be published.