Օրվա look-եր. Աննա Թովմասյան, Տաթեւիկ Ադումյան, Աննա Մանուչարյան, Անիտա Ավետիսյան, Մերի Երեմյան

0

Օրվա look-եր. Աննա Թովմ

Տաթեւիկ Ադումյանը որոշել է ճանապարհորդել դեպի իննսունականներ: Դա շատ բնական է տրվել դերասանուհուն՝ հաշվի առնելով, որ նորաձեւությունը մեր օրերում հաճախ է հայացք նետում դեպի անցյալ: Տաթեւիկը թրենդային կտրվածքով սպիտակ տոպը համադրել է ջինսե լայն տաբատի հետ, որի ցածր գոտկատեղից թեթեւակի տեսանելի է դերասանուհու ներքնազգեստը: Կերպարն ամբողջացրել են աֆրո հյուսքերը:ասյան, Տաթեւիկ Ադումյան, Աննա Մանուչարյան, Անիտա Ավետիսյան, Մերի Երեմյան

Աննա Մանուչարյանը լուսանկարներ է հրապարակել Փարիզից: Դերասանուհին իր կերպարներով չի զիջում ոճային դստերը՝ Մալենային: Աննան ամենապարզ՝ ջինս + տոպ համադրությունը ավելի հետաքրքիր է դարձրել լայնեզր գլխարկի ընտրությամբ:

Կենդանական պրինտը շարունակում է մնալ թրենդի մեջ: Զեբրային կամ վագրային նախշերը ներկայացվում են ոչ միայն ավանդական գույներով, այլեւ այլ հետաքրքիր երանգներով: Դերասանուհի Անիտա Ավետիսյանն, օրինակ, նախընտրել է վագրային պրինտով տաբատը՝ վարդագույն երանգի մեջ: Այն համադրել է նույն գույնի կաշվե պիջակով ու սեւ տոպով:

Դասականը միշտ թրենդային է՝ հատկապես ժամանակակից լուծումներով, ինչպես, օրինակ, արել է դերասանուհի Մերի Երեմյանը: Կոստյումային իր լուքը նա համադրել է սպորտային կոշիկների հետ: Մերին ընտրել է շագանակագույն պիջակ ու լայն տաբատ, սպիտակ վերնաշապիկ, որի տակից կրում է սպիտակ տոպ՝ այսպիսով ստանալով թե դասական, թե սպորտային տեսք:

Leave A Reply

Your email address will not be published.