Եվրատեսիլյան իրարանցում, նոր ֆոտոշարքեր ու հայերն՝ ԱՄՆ-ում․ հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ

0

Նախորդ շաբաթ հայկական շոու-բիզնեսում ամենասպասված նորությունը, թերեւս, «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի երգի թողարկումն էր։ Այն ներկայացվեց մարտի 15-ին ու միանգամից արժանացավ ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի լսարանի հավանությանը։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի Future Lover-ն ընդամենը մեկ ու կես օր անց մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հատեց 1 միլիոն դիտումի սահմանը։ Այս պահի դրությամբ տեսահոլովակն ունի 2 միլիոն դիտում։ 

«Այս բոլոր ամիսները ես անցկացրել եմ՝ ստեղծելով մի բան, որը լավագույնս ներկայացնում է ինձ թե որպես արտիստի, թե որպես մարդու։ Հուսով եմ՝ այս երգը ձեր հոգիներին կդիպչի այնպես, ինչպես իմ հոգուն»,-ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։ 

Անդրեի եւ սիրելիի՝ «Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանից հայտնի Անի Օհանյանի համատեղ տեսանյութերն ու հրապարակումները միշտ բուռն արձագանք են ստանում զույգի հետեւորդների կողմից։

Երգիչն այս շաբաթ միանգամից մի քանի ինստագրամյան հոլովակներ է հրապարակել Անիի հետ․ տեսանյութերից մեկում զույգը երգում է «Ով, սիրուն, սիրուն» երգը, որը նրանց՝ առաջին համատեղ զուգերգն է․ մյուսում՝ նրանք ներկացրել են իրենց ուրախ վալսը։

Երեկ Անդրեն նոր հոլովակ է հրապարակել եւ շնորհակալություն հայտնել իրեն եւ Անիին ուղղված ջերմ խոսքերի համար․

«Անչափ շնորհակալ ենք բազում եւ ջերմ մեկնաբանությունների, հազարավոր բարեմաղթանքների ու ձեր անկեղծ սիրո համար: Մենք ձեզ շատ սիրում ենք»,-գրել է երգիչը։

Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը նախորդ շաբաթ ԱՄՆ-ում էին։ Նրանք հասցրել են հանդիպել Լոս Անջելեսում բնակվող իրենց ընկերներին։ Նազենին Instagram-ում հոլկովակ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպիսի ջերմությամբ են իրենց դիմավորել Անի Երանյանն ու TikTok-ից հայտնի Ջուլիաննա Մուրը։

Հայտնիներն, իհարկե, չեն մոռացել նաեւ իրենց ինստագրամյան էջերը հագեցնել նոր ֆոտոշարքերով։ 

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լուսանկարներում ցուցադրել է իր գարնանային look-ը։ Երգչուհին կրում է օվերսայզ մոխրագույն պիջակ, որը համադրել է կարճ շորտերով։

Իսկ Իրինա Այվազյանը նոր ֆոտոշարքում «վայրի» եւ էկզոտիկ կերպարում է։ Դերասանուհին կրում է կաշվե կանաչ զգեստ եւ թրենդային դիմահարդարում՝ կարմիր եւ վարդագույն երանգների համադրություններով։ Սա Իրինայի համար անսովոր ու տարբերվող կերպար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ դերասանուհին առօրյայում, գրեթե, չի շպարվում ու նախընտրում է սպորտային ոճը։

Leave A Reply

Your email address will not be published.