«Ականավոր դերասան»․ Ուիլ Սմիթն արժանացել է NAACP Image Award մրցանակի

0

Ուիլ Սմիթն արժանացել է NAACP Image Award մրցանակին` որպես կինոյի լավագույն դերասան, «Էմանսիպացիա» ֆիլմում իր դերի համար: Սա նրա առաջին հաղթանակն է 2022 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության տխրահռչակ միջադեպից հետո, երբ կնոջ հասցեին հնչաց անհաջող կատակից հետո դերասանը բռունցքով հարվածել էր Քրիս Ռոքի դեմքին։

Սմիթը չի մասնակցել արարողությանը։ Նա անձամբ չի վերցրել մրցանակը։

Ֆիլմում Սմիթը մարմնավորում է փախած ստրուկի, ով ճանապարհ է ընկնում դեպի Բաթոն Ռուժ։

Սմիթը մրցանակի արժանացավ 2022 թվականի «Օսկար»-ից գրեթե մեկ տարի անց։ Քրիս Ռոքին ապտակելուց հետո վեճի արդյունքում Սմիթին արգելեցին մասնակցել Ակադեմիայի կողմից հովանավորվող բոլոր միջոցառումներին հաջորդ տասնամյակում:

Leave A Reply

Your email address will not be published.