«Նա ասաց՝ այո»․ Գեւորգ Մկրտչյանն առաջարկություն է արել սիրելիին՝ Քրիստինա Հովհաննիսյանին (տեսանյութ)

0

Ինչպես սերիալում, այնպես էլ՝ իրական կյանքում, դերասան-երգիչ Գեւորգ Մկրտչյանն առաջարկություն է արել սիրելիին՝ բլոգեր, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանին։ «Նա ասաց՝ այո»,-ինստագրամյան էջում, ռոմանտիկ հոլովակին կից, գրել է Գեւորգը։ Տեսանյութը նկարահանված է Գեւորգի «Սեր կա» երգի ներքո, որի տեսահոլովակը երգիչը օրերս է ներկայացրել։ Ի դեպ, այնտեղ էլ գլխավոր հերոսուհուն հենց Քրիստինան է մարմնավորում։ 

NEWS.am STYLE-ի հարցին, թե երբ է կայանալու սպասված նշանդրեքը, երգիչը պատասխանեց՝ մարտի վերջին՝ առայժմ չնախընտրելով բարձրաձայնել կոնկրետ ամսաթիվը։

Հայտնի զույգը այս շրջանում միասին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» հեռուստասերիալում, որտեղ կրկին մարմնավորում են սիրահարների։

Երգչի ու գեղեցկադեմ բլոգերի սիրո պատմությունը սկսվել անցած տարի։ Գեւորգը Instagram-ում հանդիպել է Քրիստինայի լուսանկարին ու միանգամից հրապուրվել աղջկանով։ Օգտագործելով երգիչ լինելու հանգամանքը՝ երիտասարդ սիրահարը դիմել է խորամանկ քայլի՝ առաջարկելով Քրիստինային դառնալ իր հերթական տեսահոլովակի հերոսուհին։ Քրիստինան համաձայնվել է, ու մեկի համար սպասված, մյուսի համար՝ պատահական ծանոթությունը դարձել է իրականություն։ Զույգն իրենց սիրո պատմությունն ավելի մանրամասն ներկայացրել էր NEWS.am STYLE-ի ամանորյա անդրադարձում՝ լուսանկարվելով նաեւ մեր ֆոտոշարքում:

Այսօր նրանք իրենց աշխատանքը, հիմնականում, համատեղ են կազմակերպում՝ միասին նկարահանվում են հեռուստասերիալում ու տարբեր գովազդային հոլովակներում։

Leave A Reply

Your email address will not be published.