Մբապեն ու Մեսին պատրաստ կլինեն «Բավարիայի» դեմ խաղին

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, նաեւ 30-ամյա իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին պատրաստ կլինեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Փետրվարի 1-ին վնասվածք ստացած Մբապեն փետրվարի 12-ին մարզվել է ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։ Մարկո Վերատին նույնպես վնասվածքից հետո վերականգնվել է եւ վերսկսել է լիարժեք մարզումները։ Մեսին մարզվել է անհատական ծրագրով։ Նրա վերադարձն ընդհանուր խումբ սպասվում է փետրվարի 13-ին։

ՊՍԺ — «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (փետրվարի 15)։ Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մարտի 8-ին։

Leave A Reply

Your email address will not be published.