Մահացել է Drifters խմբի վոկալիստ Չարլի Թոմասը

0

85 տարեկանում մահացել է Drifters խմբի վոկալիստ Չարլի Թոմասը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Թոմասի ընկերը՝ երգիչ Փիթեր Լեմոնջելո կրտսերը, հայտնել է, որ մահվան պատճառը լյարդի քաղցկեղն է։

Երգիչն ընդգրկված է ռոքնռոլի փառքի սրահում։ Նա շրջագայել է The Drifters-ի հետ մոտ 60 տարի։ Խումբը թողարկել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «There Goes My Baby»-ն, «Under The Boardwalk»-ը, «Up on the Roof»-ը եւ «Saturday Night at the Movies»-ը:

Leave A Reply

Your email address will not be published.