Ուգո Գատի․ ԱԱ-2022-ում դարպասապահ Մարտինեսը Մեսիից կարեւոր էր

0

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին 2022թ․ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի ամենակարեւոր դերակատար համարում է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։

«Դարպասապահ Մարտինեսը Մեսիից կարեւոր էր աշխարհի առաջնությունում։ Նա կարեւորագույն սեյվեր էր կատարում, հաղթում էր հետխաղային 11-մետրանոցներում։ Վճռորոշ խաղացողը դարպասապահն էր։ Վերջին րոպեներին նա փրկում էր թիմին։

Ինձ համար Մեսիի դերը գլխավորը չէր։ Հարձակման գծում ամենակարեւոր խաղացողը Դի Մարիան էր։ Նա բոլորից շատ գործ էր անում եւ խաղում էր Մեսիի համար»,- Գատիի խոսքը մեջբերում է El Chiringuto-ն։

Արգենտինայի հավաքականը եզրափակիչում հաղթել էր 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։ Մեսին ճանաչվել էր մրցաշարի լավագույն խաղացող, Մարտինեսը՝ լավագույն դարպասապահ։

Leave A Reply

Your email address will not be published.