Coldplay խումբը չեղարկել է համերգները մենակատարի հիվանդության պատճառով

0

Բրիտանական Coldplay ռոք խումբը չեղարկել է Բրազիլիայում կայանալիք համերգները՝ մենակատար Քրիս Մարտինի հիվանդության պատճառով։ Այդ մասին գրում է Variety-ն։

Հստակեցվում է, որ շրջագայության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է «թոքերի լուրջ վարակով», որով հիվանդացել է խմբի ֆրոնտմենը։ «Խորը ափսոսանքով հայտնում ենք, որ ստիպված ենք հետաձգել մեր համերգները Ռիո դե Ժանեյրոյում եւ Սան Պաուլոյում մինչեւ 2023 թվականի սկիզբը։ Բժիշկը հորդորել է Քրիսին երեք շաբաթ հանգստանալ, քանի որ նա վարակվել է թոքերի լուրջ ինֆեկցիայով»,- բացատրել են թիմի անդամները Twitter-ում:

Երաժիշտները նաեւ ընդգծել են, որ Մարտինի առողջական վիճակի մասին կանխատեսումները լավատեսական են, եւ հույս են հայտնել, որ մենակատարն իրեն ավելի լավ կզգա կարճ ընդմիջումից հետո։

Coldplay-ի համաշխարհային շրջագայության լատինաամերիկյան փուլը պետք է մեկնարկեր հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված երկու ամսաթվերով: Հաջորդ համերգը նախատեսված էր հոկտեմբերի 15-ին՝ Սան Պաուլոյում։ Համերգների նոր ժամկետները դեռեւս հայտնի չեն։ Coldplay-ի անդամները հայտարարել են, որ դրանք տեղի կունենան «2023 թվականի սկզբին» եւ կհայտարարեն ավելի ուշ

Leave A Reply

Your email address will not be published.