Շվարցենեգերը սկանդալ է հրահրել՝ Օսվենցիմում մեջբերելով Տերմինատորին
Ավստրիական ծագումով ամերիկացի կինոդերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Օսվենցիմ այցելելուց հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում, գրում է РЕН ТВ-ն։
Քաղաքական գործիչը գտնվում է Լեհաստանում, որտեղ այցելել է հայտնի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա գրառում է թողել հյուրերի գրքում, ինչը լեհերի մոտ դժգոհության ալիք է առաջացրել։
Դա «Տերմինատոր» կուլտային ֆիլմի հայտնի արտահայտությունն էր՝ «I’ll be back», որը թարգմանաբար նշանակում է՝ «Ես կվերադառնամ»։
Շատերին թվացել է, որ նման բառերը տեղին չեն, իսկ էթնիկ ավստրիացու կողմից հնչում են ոչ միանշանակ։