Շվարցենեգերը սկանդալ է հրահրել՝ Օսվենցիմում մեջբերելով Տերմինատորին

0

Ավստրիական ծագումով ամերիկացի կինոդերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Օսվենցիմ այցելելուց հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում, գրում է РЕН ТВ-ն։

Քաղաքական գործիչը գտնվում է Լեհաստանում, որտեղ այցելել է հայտնի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա գրառում է թողել հյուրերի գրքում, ինչը լեհերի մոտ դժգոհության ալիք է առաջացրել։

Դա «Տերմինատոր» կուլտային ֆիլմի հայտնի արտահայտությունն էր՝ «I’ll be back», որը թարգմանաբար նշանակում է՝ «Ես կվերադառնամ»։

Շատերին թվացել է, որ նման բառերը տեղին չեն, իսկ էթնիկ ավստրիացու կողմից հնչում են ոչ միանշանակ։

Leave A Reply

Your email address will not be published.