Հրապարակվել են Marvel-ի՝ «Սեւ հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի նոր կադրերը

0

«Կինոպոիսկ»-ը հրապարակել է մի քանի նոր կադրեր՝ Marvel Studios-ի «Սեւ հովազ» ֆիլմի շարունակությունից: Երկրորդ մասում թագուհի Ռամոնդան, Շուրին, Մ’Բաքուն, Օկոյեն եւ Դորա Միլաջան պետք է պաշտպանեն Վականդային զավթիչներից թագավոր Տ’Չալայի մահից հետո։

Դերասանական կազմում ընդգրկվել են Լետիսիա Ռայթը, Լուպիտա Նիոնգոն, Ուինսթոն Դյուկը, Անջելա Բասեթը եւ Մարտին Ֆրիմանը, Թենոչ Հուերտան եւ Դոմինիկ Թորնը։

Ֆիլմը նկարահանել է Ռայան Քուգլերը։ Նկարահանումներն ավարտվել են մարտին՝ բազմաթիվ ուշացումներից հետո: Հաղորդվում է, որ ժապավենի տեւողությունը 161 րոպե է։ Պրեմիերան կկայանա 2022 թվականի նոյեմբերի 11-ին։

Marvel Studios-ը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Սեւ հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի թրեյլերը: Հանդիսատեսին ցույց են տվել Ռամոնդային, որը դարձել է Վականդայի թագուհին եւ այժմ դժվար ժամանակներ է ապրում։

Leave A Reply

Your email address will not be published.