Ինչու՞ են երեխաները հիվանդանում միգրենով

0

Ֆրանսիայի Մարսելի Տիմոն համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Անն Դոնեթը նշում է, որ մանկական միգրենը վատ է ընկալվում եւ քիչ է քննարկվում բժշկական աշխարհում:

«Մեծահասակների շրջանում ամեն 5-րդ կին ու յուրաքանչյուր 15-րդ տղամարդ տառապում են միգրենով: Բայց այն ազդում է նաեւ երեխաների վրա»,-ասել է նա La Voix des Migraineux-ին։   

Աղջիկների մոտ միգրենը կարող է ավելի հաճախակի լինել առաջին դաշտանի սկզբից: Այնուամենայնիվ, ախտանշանները հաճախ շփոթում են մարսողական խանգարումների հետ:

«Հիվանդության կլինիկական պատկերը երեխաների մոտ միգրենի հայտնաբերման դժվարություններից մեկն է, քանի որ ախտանշանները երբեմն շատ տարբեր են, քան մեծահասակների մոտ»,-բացատրել է Դոնեթը:

Երեխաների մոտ միգրենը կարող է նույնքան թուլացնող լինել, որքան մեծահասակների մոտ:

Ֆրանսիայի Լիլի համալսարանական հիվանդանոցի մանկական նյարդաբան Ջասթին Ավեզ-Կուտյուրիեն AFP-ին ասել է, որ հիվանդների մեծ մասը գալիս է մոտ 10 տարեկանում, բայց գլխացավերը հաճախ ավելի վաղ են սկսվում:

Նա ընդգծել է, որ միգրենով հիվանդ երեխաների եւ դեռահասների համար հատկապես կարեւոր է առողջ ապրելակերպը՝ ճիշտ սնունդը, բավարար քունը եւ ֆիզիկական ակտիվությունը։

Ընդհանուր բուժումները ներառում են ցավազրկողներ, ինչպիսիք են պարացետամոլը եւ իբուպրոֆենը:

Ավելի ծանր դեպքերում նշանակվում են դեղամիջոցներ, որոնք հանգեցնում են ուղեղի շուրջ արյան անոթների կծկմանը, ինչը ենթադրվում է, որ հակազդում է միգրենի առաջացմանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.