Մկրտիչ Արզումանյանը Դիլիջանում. նկարահանվում է «Գործակալ 004» ֆիլմի 2-րդ մասը

0

Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր ինստագրամյան էջում նկարահանումներից նոր լուսանկար է հրապարակել:

Կադրում դերասանը կանգնած է անտառի ֆոնին: Նա կրում է մուգ կապույտ սպորտային հագուստ եւ նույն երանգի անձրեւանոց: «Դիլիջանում նկարահանում ենք «Գործակալի» 2-րդ մասը: Լավ օր եմ մաղթում բոլորիդ», — հրապարակումը մակագրել է դերասանը, ինչին ի պատասխան հետեւորդները նշել են, որ անհամբեր սպասում են ֆիլմին:

Օրերս դերասանը արխիվային լուսանկար էր հրապարակել, որում իր կերտած հայտնի կերպարներից մեկում էր։ «Կարոտե՞լ էիք ինձ», — հրապարակմանը կից մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել տաղանդավոր դերասանը։




Leave A Reply

Your email address will not be published.