Եկեղեցիների ֆոնին․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը Թբիլիսիից

0

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված կադրում Իննան կրում է հետաքրքիր նախշերով վերնաշապիկ, որը համադրել է ջինսե կիսատաբատի հետ։ Միկրոբլոգում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Թբիլիսի քաղաքում՝ եկեղեցիների ֆոնին։ Իննան արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննան բեժ գույնի տաբատ էր ընտրել ու սեւ կորսետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ «Գտիր այն, ինչ սիրում ես եւ թույլ տուր, որ այն սպանի քեզ։ Բուկովսկի»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։


Leave A Reply

Your email address will not be published.