Քենդալ Ջեններն առաջին անգամ նկարահանվել է Jimmy Choo գովազդային արշավում

0

Ամերիկացի մոդել Քենդալ Ջենները նկարահանվել է Jimmy Choo-ի գովազդային արշավում։ Այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտնել են Instagram-ի պաշտոնական էջում։

Սա մոդելի առաջին համագործակցությունն է ապրանքանիշի հետ։

Որպես ֆոտոշարքի վայր ընտրվել է լողավազանով եւ արմավենիներով վիլլան։ Կադրերում Ջենները կեցվածք է ընդունում Varenne Avenue Quad կաշվե պայուսակով եւ Dreece and Blake երկարաճիտ կոշիկներով, որոնք ներկայացված են սեւ, ոսկեգույն եւ մեղմ վարդագույն գույներով։

Ինչպես հայտնում է WWD-ն՝ լուսանկարներն արվել են Քարլեն Ջեյքոբսի կողմից։ Նա նախկինում աշխատել է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են M le Monde-ը, Chanel-ը եւ Berluti-ն:

Leave A Reply

Your email address will not be published.