Քրիստինա Ասմուսին մեղադրանք է առաջադրվել ՌԴ զինված ուժերին վարկաբեկելու համար

0

Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսի դեմ վարչական գործ է հարուցվել ռուսական բանակը վարկաբեկելու համար։ Գործի քարտը հասանելի է Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում: Այս մասին հայտնում է REN TV-ն։

Գործը օգոստոսին ներկայացվել է Մոսկվայի Տվերսկոյի դատարան։ Թե ինչ նյութերով են Ասմուսին կասկածում ռուսական բանակը վարկաբեկելու մեջ, չի նշվում։ Գործն այս պահին ընթացքի մեջ է:

Նշվում է, որ նման իրավախախտման համար արտիստուհուն որպես առավելագույն պատիժ կարող է սպառնալ 50 հազար ռուբլի տուգանք։

Leave A Reply

Your email address will not be published.