«Կյանքը հոսում է ժամացույցի ավազի նման․․․ հասցրեք ապրել»․ Արաքսյա Մելիքյան (ֆոտո)

0

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Անդրանիկ Զաքարյանի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերից մեկն արվել է մի քանի տարի առաջ։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Արաքսյան բնական կերպարում է։ «Կյանքը հոսում է ժամացույցի ավազի նման!!! Հասցրեք ապրել», — ընտանեկան հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերաանուհին կրում էր սեւ բլուզ, որը համադրել էր սպիտակ կիսաշրջազգեստի, եւ բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպարով էր։ Արաքսյայի կերպարն ամբողջական էր դարձնում աքսեսուարը։ «Գոհացող, երբեք չհանձնվող վերաբերմունքը կփոխի ձեր աշխարհայացքը եւ կփոխի ձեր կյանքը», — հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա:

Leave A Reply

Your email address will not be published.