Քրիստինա Ասմուսին մեղադրանք է առաջադրվել ՌԴ զինված ուժերին վարկաբեկելու համար
Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսի դեմ վարչական գործ է հարուցվել ռուսական բանակը վարկաբեկելու համար։ Գործի քարտը հասանելի է Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում: Այս մասին հայտնում է REN TV-ն։
Գործը օգոստոսին ներկայացվել է Մոսկվայի Տվերսկոյի դատարան։ Թե ինչ նյութերով են Ասմուսին կասկածում ռուսական բանակը վարկաբեկելու մեջ, չի նշվում։ Գործն այս պահին ընթացքի մեջ է:
Նշվում է, որ նման իրավախախտման համար արտիստուհուն որպես առավելագույն պատիժ կարող է սպառնալ 50 հազար ռուբլի տուգանք։