Դրամի արժևորման պայմաններում ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները․ Թաթուլ Մանասերյան

0

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանում ներկայում դրամի արժևորման, արտարժույթի «էժանացման» պայմաններում այսօր ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տնտեսագետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 21-ին կայացած ասուլիսում:«Այսօր ամենաբարվոք, ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները, ոչ արդյունաբերողները, ոչ արտադրություն հիմնողները, այլ ներմուծողները: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է «էժան դոլարով», արժևորված դրամով»,-ասաց Մանասերյանը:Նա նկատեց՝ ներմուծողները հիմա նույն ապրանքների դիմաց ավելի էժան են վճարում, մեծ շահույթ են ստանում:«Երբ տնտեսության մեջ նկատվում է ազգային արժույթի արժևորում, գրեթե ավտոմատ ձևով  դա անպայման բերում է գների անկման: Երբ մենք ներմուծման ուղղվածություն ունեցող պետություն ենք, ներմուծում ենք նաև համաշխարհային շուկայի գները: Երբ դրամն արժևորվում է, այդ գները՝ դրամով արտահայտված, մի քիչ պետք է անկում ապրեն, որը տեղի չի ունենում»,-ասաց տնտեսագետը:Նա այդ առումով գների՝ պետական պատշաճ վերահսկողության կարիք է տեսնում: Տնտեսագետը նկատում է, որ այսօր ներկրողների ձեռքում կա արժևորված ազգային արժույթ, նաև անգամ բարձր գների համեմատ բարձր պահանջարկ կա, որքան էլ գները բարձրանում են, պահանջարկը չի նվազում:

Leave A Reply

Your email address will not be published.