Ռուս հայտնի բլոգերի հարսանիքը տեղի կունենա Հայաստանում

0

Հայտնի բլոգեր, «Belong» թվային գործակալության հիմնադիր եւ դիջեյ Քսենիա Դուկալիսը Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում բացահայտել է առաջիկա հարսանիքի որոշ մանրամասներ։

«Մենք տուն եկանք, իմ ընտրյալը բացեց դուռը եւ մեզ դիմավորելու եկավ կատուն։ Ես նրան միանգամից գրկեցի, սկսեցի շոյել, պարզվեց նրա պարանոցին մատանի է ամրացված։ Այդպես նա ինձ առաջարկություն արեց, մենք զանգահարեցինք ծնողներին եւ ֆեյսթայմով կոնյակ խմեցինք միասին։ Հարսանիքը կկայանա օգոստոսի 19-ին փեսացուիս հարազատ երկրում` Հայաստանում», — պատմել է Դուկալիսը։

Բլոգերը Իսրայել է գնացել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում նա նաեւ պատմել է, թե ինչու է որոշել վերադառնալ։

«Մտածում էի, որ ուզում եմ ինչ-որ տեղ գնալ, բայց փետրվարի 24-ից հետո հասկացա՝ անպայման պետք է դա անեմ։ Այս ամենը սկսեց շատ անհանգստացնել ինձ։ Ես տեղափոխվելու ցանկություն չունեի։ Հուսով եմ, որ ես երբեք ստիպված չեմ լինի դա անել », — նշել է Քսենիան:

Leave A Reply

Your email address will not be published.