Գիտնականները հայտարարել են օրգանիզմի վրա վեգանական սննդակարգի դրական ազդեցության մասին

0

Վեգանական սննդակարգը քաշի կորստի եւ ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավման է հանգեցնում, ասվում է Պատասխանատու բժշկության բժիշկների կոմիտեի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում: Քաշի կորուստը կապված է լոբազգիների սպառման ավելացման եւ մսի, ձկան եւ թռչնամսի սպառման կրճատման հետ:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջության որակը բարելավելու լավագույն միջոցն օգտագործվող մթերքների որակի բարելավումն է: Դա կենդանական ծագման մթերքներից հրաժարում եւ մրգերով, բանջարեղենով, հացահատիկով եւ հատիկաընդեղենով հարուստ վեգանական սննդակարգ է նշանակում»,- պատմել է հետազոտության համահեղինակ բժիշկ, Բժիշկների կոմիտեի կլինիկական հետազոտությունների տնօրեն Հանա Կախլեովան:

16-շաբաթյա հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ ունեցող 244  մեծահասակ, որոնց պատահականորեն խնդրել են կա՛մ պահել իրենց սննդակարգը, կա՛մ հետևել բանջարեղենի, հացահատիկի, լոբազգիների եւմրգերի վեգանական, ցածր յուղայնությամբ, կալորիաների սահմանափակ քանակությամբ սննդակարգին:

Հետազոտողները հետեւել են սննդակարգի որակին, մարմնի քաշին, ճարպային զանգվածին եւ ինսուլինի նկատմամբ զգայունությանը: Վերջնական տվյալների վերլուծությունը 219 մասնկից էր ներառում, ովքեր ավարտել էին ամբողջ հետազոտությունը եւ ներկայացրել իրենց վերջնական սննդային գրառումները:
Վեգանական դիետայի մասնակիցները 16 շաբաթվա ընթացքում միջինում 13 ֆունտ (5.8 կգ խմբ.) մարմնի ճարպ էին կորցրել: Մարմնի զանգվածը եւ ճարպային զանգվածը չէին նվազել այն խմբում, որը սննդակարգում փոփոխություններ չէր կատարել։

Վեգանական խմբում նաեւ ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավում է նկատվել:

Leave A Reply

Your email address will not be published.