«Ռեալն» ու «Մոնակոն» կնքել են Տչուամենիի տրանսֆերի գործարքը

0

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն» կնքել են Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի տրանսֆերի գործարքը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Հունիսի 13-ին Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում պատասխան հանդիպումը կանցկացնի Խորվաթիայի թիմի դեմ։ Դրանից հետո Տչուամենին բուժզննում կանցկացնի Արքայական ակումբում եւ կկնքի երկարաժամկետ պայմանագիր։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Տչուամենին մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.