«Այս ամառ Երեւանի օդում, ասես, մանուշակագույնն է թեւածում»․ Նազենի Հովհաննիսյան

0

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուին մուգ գույնի հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ «Այս ամառ Երեւանի օդում, ասես, մանուշակագույնն է թեւածում… Ծաղկահոտ իմ Երեւանը…»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Նազենին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Էս վերջերս մինիմալիստական գույներն եմ էլի նախընտրում, էն կարմիրի սերս դեռ փակ եմ պահում: Հանգիստ գույներ՝ հանգիստ նյարդեր»,- հրապարակումը մակագրել էր նա։ Լուսանկարն արվել էր ԱՄՆ-ում։  

Leave A Reply

Your email address will not be published.