Նովակ Ջոկովիչը նշել է իրեն ոգեշնչող ֆուտբոլիստին

0

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նշել է, թե այժմ հանդես եկող ֆուտբոլիստներից ով է իրեն ոգեշնչում։

«Զլատան Իբրահիմովիչն անհավանական է։ Նա ներշնչանքի աղբյուր է։ Իբրահիմովիչն արդեն 40 տարեկան է, սակայն գրեթե նույն եռանդով եւ ոգեւորությամբ դուրս է գալիս խաղադաշտ»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն իտալական «Միլանի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.