«Երբ դժվարությունները գալիս են քեզ ընդառաջ, ժպիտով դիմավորիր»․ Թամարա Գեւորգյան

0

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում սեւ զգեստ է կրում, որը զարդարված է քարերով։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Երբ դժվարությունները գալիս են քեզ ընդառաջ, ժպիտով դիմավորիր. թող հասկանան ում հետ գործ ունեն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, քնքուշ շպարով էր։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում դերասանուհին մեջբերել էր Էդուարդո Գալեանոյին․ «Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ հուղարկավորությունն ավելի կարևոր է մահացածից, որտեղ հարսանիքը կարևոր է սիրուց, որտեղ արտաքինը կարևոր է խելքից։ Մենք ապրում ենք բովանդակությունը հերքող փաթեթավորման մշակույթի մեջ»։

Leave A Reply

Your email address will not be published.