«Տիկնիկ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը

0

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Քրիստինան սեւ զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, ականջօղեր։ «Շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների ու լավ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որն օրեր առաջ նշել է ծննդյան օրը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ»։

Օրեր առաջ  տեղադրված կադրերում Քրիստինան պատկերված էր մայրիկի ու իր դստեր հետ։ «Մամ ջան, միշտ առողջ եղիր ու երջանիկ, թող շա՜տ լինեն քո աղջիկներով հպարտանալու առիթները»,- մեկնաբանություններում գրել էր Քրիստինան։


Leave A Reply

Your email address will not be published.