«Վերադարձիր, գարուն»․ Յուլյա Ֆինկի լուքը

0

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ, որոնք համադրել է ոճային վերարկուի հետ։ Յուլյան հավաքել է մազերը, երկարաճիտներ ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ «Վերադարձիր, գարուն»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում։ Յուլյան հաստ բլուզ էր կրում, որը համադրել էր ժիլետի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։

Leave A Reply

Your email address will not be published.