«Երեւանը սիրո քաղաք է, հուսամ՝ անսեր մարդիկ դա հասկացել են». Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու հետ

0

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում Արեւիկը պատկերված է ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Երեւանը սիրո քաղաք է, հուսամ՝ անսեր մարդիկ դա հասկացել են»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր դստեր՝ Նունեի հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Մայր ու դուստր նմանատիպ հագուստ էին կրում։ «Ուղարկում ենք անվերջ դրական լիցքեր»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.