Արյան մեջ ո՞ր մարկերները կարող են ազդել COVID-19-ից մահվան ռիսկի վրա 23 դեկտեմբերի, 2021 15:41

0

Հալլ Յորքի բժշկական դպրոցի եւ Յորքի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտնականները COVID-19-ով հիվանդների արյան մեջ հայտնաբերել են յուրահատուկ մարկերներ, որոնք կարող են կանխել ծանր հիվանդությունները եւ մահը: Այս մասին ասվոմ է iScience Preprint Archive-ում հրապարակված հոդվածում:

Մասնագետներն ուսումնասիրել են համաճարակի առաջին եւ երկրորդ ալիքների ընթացքում հոսպիտալացված ավելի քան 160 պացիենտների արյան նմուշները։ Նրանք չափել են արյան մեջ 25 ցիտոկինների եւ հեմոկինների մակարդակները՝ սպիտակուցներ, որոնք կարգավորում են իմունային պատասխանը: Գիտնականները նաեւ գնահատել են 171 միկրոՌՆԹ-ի մակարդակը, որն արտացոլում է կորոնավիրուսով հյուսվածքների վնասման աստիճանը։

Ինչպես պարզվել է, միկրոՌՆԹ-ի եւ սպիտակուցների համադրությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ տարբերակել COVID-19-ի ծանր դեպքերը։ Միեւնույն ժամանակ, CCL20 հեմոկինը, IL6 եւ IL10 ինտերլեյկինները եւ miR-451 միկրոՌՆԹ-ն եղել են COVID-19-ի մահացու ելքի հիմնական ցուցանիշները։

Leave A Reply

Your email address will not be published.