BMW-ն ծրագրում է մինչեւ 2025 թվականն ավելացնել ամբողջովին էլեկտրական մեքենաների վաճառքը
Գերմանական ավտոմոբիլային հսկա BMW-ն նախատեսում է մինչեւ 2025 թվականը 2 միլիոն ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա վաճառել, հայտնել է Reuters-ը։
Ընկերությունը նշել է, որ մինչ օրս արդեն վաճառել է 1 միլիոն էլեկտրամոբիլ, որը ներառում է ամբողջովին էլեկտրական եւ հիբրիդային մոդելներ։ «Վաճառված մեքենաների մոտ 70 տոկոսը հիբրիդային մեքենաներ են», — ասել է BMW-ի կառավարման խորհրդի անդամ Փիթեր Նոտան: Նրա խոսքով՝ Էլեկտրական մեքենաների վաճառքը նոյեմբերին ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ մեքենաների արտադրության մեջ կիսահաղորդչային չիպերի պակասի պատճառով։
Ավտոարտադրողը վաղուց դեմ է հանդես գալիս բացառապես էլեկտրական մեքենաների արտադրության վրա կենտրոնանալուն: Բացի այդ, ընկերությունը պայքարում է ներքին այրման շարժիչներով աշխատող մեքենաների գնման արգելքների դեմ:
BMW-ն նախատեսում է մինչեւ 2030 թվականը վաճառել ամբողջովին էլեկտրական մոդելների առնվազն 50 տոկոսը։ Արտադրողն ընդգծել է, որ լիցքավորման ենթակառուցվածքի բացակայությունը մեծ խոչընդոտ է սպառողների շրջանում էլեկտրական մեքենաների պահանջարկի ընդլայնման համար։