«Հայ Գոլում» Էնդի Սերքիսը կմիանա կինեմատոգրաֆիստական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի SciTech խորհրդին

0

Էնդի Սերքիսը, Դեւիդ Փիրսը եւ Ջենիֆեր Ուայթը հրավիրվել են միանալ կինեմատոգրաֆիստական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի գիտա-տեխնիկական խորհրդրին, գրում է The Hollywood Reporter-ը։

Էնդին կինոյում եւ հեռուստատեսությունում ավելի քան 30 դեր է կատարել։ Հայտնի է «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Գոլումի եւ «Կապիկների մոլորակում» Ցեզարի դերերով, ուր նրա շարժումներն ու ձայնն օգտագործվել են համակարգչային կերպարի ստեղծման համար։  

Կինոյի պատմաբան Փիրսը Կոնգրեսի գրադարանին կից աուդիավիզուալ նյութերի պահպանության ազգային կենտրոնի ղեկավարի օգնականն է ու օպերացիոն գխավոր տնօրենը, որը պատասխանատու է կինոֆիլմերի, հեռուստատեսության եւ ռադիոյի՝ աշխարհի խոշորագույն արխիվների ձեռքբերման, պահպանման եւ թվայնցաման համար։

Ուայթը գեղարվեստական եւ հեռուստապրոդյուսեր է, որը մասնագիտացած է անկախ ֆիլմերի եւ վիզուալ էֆեկտների ոլորտում։

Leave A Reply

Your email address will not be published.