Ռոնալդուն երգչուհի Փինքի խնդրանքով ինքնագրով խաղաշապիկներ կնվիրի երեխաներին
Ամերիկացի երգչուհի Փինքը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Ռոնալդուին խնդրել է Սուրբծննդյան տոներին երեխաներին նվիրել իր ինքնագրով խաղաշապիկներ։ Ֆուտբոլիստն արձագանքել է Փինքին գրառմանը Թվիթերում։
«Ողջույն, Կրիշտիանու։ Այս տարի ես հովանավորում եմ Սուրբ Ծննդի տոնը մի քանի երեխաների համար։ Նրանք քո խաղաշապիկներից բացի այլ նվեր չեն ցանկանում։ Այդ պատճառով ես լի եմ վճռականությամբ կատարելու նրանց երազանքը։ Չես ցանկանո՞ւմ ուղարկել ինձ մի քանի հատ քո խաղաշապիկներից եւ փոխել նրանց կյանքը։ Գիտեմ, որ դու միշտ հրաշալի բաներ ես անում»,- Ռոնալդուի Թվիթերում գրել է Փինքը։
Ռոնալդուն արձագանքել է․ «Ողջույն Փինք, ես ուրախ կլինեմ օգնել։ Կուղարկեմ իմ ինքնագրերով մի քանի խաղաշապիկներ երեխաների համար, ոչ մի խնդիր»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում 36-ամյա ֆուտբոլիստը գրավել էր իսպանական «Վիլյառեալի» դարպասը։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2։0 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։