Դանյա Միլոխինը, Օլգա Բուզովան եւ Սերգեյ Ժուկովը նկարահանվել են նոր սերիալում

0

Դեկտեմբերի 9-ին «Պյատնիցա» ալիքով մեկնարկում է «Եվգենիչ» սերիալի ցուցադրությունը։ Նախագծի հեղինակն, ինչպես նաեւ գլխավոր դերակատարը Սերգեյ Ժուկովն է։ Երաժիշտը խաղում է լեգենդար պրոդյուսերի դերը, որը հիթեր է գրում էստրադայի գլխավոր աստղերի համար։

Ըստ սյուժեի՝ պրոդյուսեր Եվգենիչը ստիպված է լքել բեմը «Տարվա երգ» մրցանակաբաշխության ընթացքում սկանդալային դեպքից հետո։ Երաժիշտն ընդհատակ է անցնում, եւ երկար տարիներ նրա մասին ոչ ոք չի հիշում։ Սակայն որոշ ժամանակ անց նա կրկին որոշում է հիթեր ստեղծել շոու-բիզնեսի աստղերի համար։ Նրա հաճախորդներն են դառնում Լոլիտան, Դիմա Բիլանը, Իգոր Ակինֆեեւը եւ այլ այլք։  

Առաջին սերիաներում նկարահանվել են նաեւ Օլգա Բուզովան եւ բլոգեր դանյա Միլոխինը։ Ընդ որում, Ժուկովն, իսկապես, հիթեր կձայնագրի հայտնի գործընկերների համար, որոնք արդեն իսկ ցանկություն են հայտնել դրանք կատարել իրենց համերգների ընթացքում։ Ընդ որում, երկրպագուները կկարողանան հիթերը լսել ոչ միայն սերիալի շրջանակներում, այլեւ երաժշտական հարթակներում։

Leave A Reply

Your email address will not be published.