«Գեղեցիկ ընտանիք»․ Հռիփսիմե Հակոբյանը ջերմ լուսանկար է հրապարակել Մարտին Միրտչյանի ու իրենց որդիների հետ

0

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի եւ իրենց որդիների հետ։ «Շնորհակալ ամենի համար, ինչ ունենք»,- հրապարակումը կարճ մակագրել է Հռիփսիմեն, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Երջանկություն ձեր ընտանիքին», «Գեղեցիկ ընտանիք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում պատկերված էին զույգի որդիները՝ Լեոն եւ Ռոբերտը։ Երգիչների ավագ որդին ջերմ գրկել էր փոքրիկ եղբորը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու երեխաներին բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Հրաշք բալիկներ»։

Leave A Reply

Your email address will not be published.