Աշնանային. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

0

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարինկան կանաչ հագուստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Դերասանուհին արտահայտիչ շպար է նախընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Բարի լույս, սիրուններս։ Ձեզ լավ օր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա կարմիր շրթներկ էր նախընտրել։ «Կատաղած անձրեւը, սառն անձրեւը… Մարդկանցից մաքրել է կեղտն ու փոշին…», — հրապարակմանը կից գրել էր դերասանուհին՝ օգտագործելով «եղանակս» հեշթեգը։

Leave A Reply

Your email address will not be published.