«Ո՞նց է, որ ՊՆ-ից հիմա ասում են՝ մեկ զոհ ունենք, իսկ ժամեր առաջ դիջեյ Աղաջանյանն ասում էր՝ 15 զոհ»․ Արա Ղազարյան

0

ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ՀՀ արեւելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով զոհերի թվի մասին հրապարակումներին։

Ու մեկը չի հարցնում ո՞նց ա, որ ՊՆ -ից հիմա ասում են մեկ զոհ ունենք, իսկ ժամեր առաջ Դիջեյ Աղաջանյանն ասում էր 15 զոհ ունենք:

Ո՞նց փոխվեցին թվերը…

Ու մեկը չի ասում, բա ի՞նչ եղավ ՀԱՊԿ-ին դիմելու հարցը… Ո՞ւր հասաք… Վաղը որ էլի առաջ գան ի՞նչ ա լինելու:

Ու մեկը չի ասում ՄԱԿ-ի ԱԽ անունն էիք տալիս, բա դրա դիմողն ո՞ւր ա, ՄԱԿ-ի շենքի ո՞ր լիֆտի մեջ մնաց:

Ու մեկը չի ասում ո՞ւր ա ֆեյսբուքյան լայվերի տիրակալը:

Ո՞ր ծակն ա մտել… Ինչի՞ մի սուտ չի ասում գոնե ցրվենք, տրամադրություններս մի քիչ բարձրանա…»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.