Սթիվեն Ջերարդը 2,5 տարվա պայմանագիր կկնքի «Աստոն Վիլայի» հետ

0

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարիերան կշարունակի անգլիական «Աստոն Վիլայում»։ 41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է Sky Sports-ը։ Ջերարդի նշանակման մասին «Աստոն Վիլան» կհայտարարի առաջիկա 48 ժամում։

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսել է 2017-ին «Լիվերպուլի» 19 տարեկանների թիմում։ 2018-ին նա գխավորեց «Գլազգո Ռեյնջերսը», որն անցած մրցաշրջանում նվաճեց Շոտլանդիայի չեմպիոնի տիտղոսը։

Անգլիայի առաջնության 11 խաղում «Աստոն Վիլան» վաստակել է 10 միավոր եւ 16-րդ տեղում է։ 5 անընդմեջ պարտությունից հետո ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց անգլիացի Դին Սմիթին։

Leave A Reply

Your email address will not be published.