Ռոնալդուն ու թիմակիցները դժգոհ են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբից

0

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի մարզչական շտաբից։ 12 տարի անց ակումբ վերադարձած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զարմացել է մարզչական ցածր ստանդարտներից եւ պահանջներից, հաղորդում է Daily Mail-ը։

Պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը եւս դժգոհ է, որ մարզչական շտաբը թիմին հանդիպումներից առաջ չի ներկայացնում խաղի եւ գործողությունների ծրագիր։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության նախորդ երեք տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:4 հաշվով պարտվել է «Լեսթեր Սիթիին», 0։5 հաշվով՝ «Լիվերպուլին», 3։0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», 0։2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդն է։

Leave A Reply

Your email address will not be published.