«Բարսելոնան» հույս ունի «Նյուքասլին» վաճառել Ֆիլիպե Կոուտինյոյին

0

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառել «Նյուքասլին», հաղորդում է իսպանական Sport.es-ը։

Անգլիական ակումբը գնած Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների ձեռք բերելու համար  տրամադրելու է 220 միլիոն եվրո։

Կատալոնական ակումբում հույս ունեն, որ կկարողանան համաձայնության հասնել «Նյուքասլի» հետ Կոուտինյոյի տրանսֆերի հարցում։

29-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ չամրապնդվեց «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.