Լոլիտան պատմել է, որ պլաստիկ վիրահատությունից հետո դեմքի կարը քանդվել է

0

Ռուս երգչուհի Լոլիտա Միլյավսկայան YouTube-յան «Հականուններ» շոուի ընթացքում պատմել է, որ դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո կարը քանդվել է։

57-ամյա Միլյավսկայան խոստովանել է, որ դա տեղի է ունեցել դեմքի ներքեւի հատվածում։ Վիրահատական միջամտությամբ հեռացվել է կրկնակզակը, սակայն համերգի ընթացքում ելույթ ունենալիս վիրաբույժի աշխատանքը լուրջ ստուգում է անցել վոկալային ծանրաբեռնվածության պատճառով։ Արդյունքում բժիշկը կրկին կարել է հատվածը։

Լոլիտան հայտարարել է, որ պարբերաբար դիմում է պլաստիկ վիրաբույժների օգնությանը՝ դա համարելով մասնագիտության հետեւանքը եւ առհասարակ չի ամաչում խոսել այդ մասին։ «Կան բաներ, որոնք կարող են մարդու կյանքում ինչ-որ բան շտկել։ Բայց խնդիրն այն է, որ պլաստիկ վիրահատություններն աշխատում են այն դեպքում, եթե դու արդեն իսկ գոհ ես  քեզանից, եւ քեզ մի փոքր շտկում է հարկավոր»,- հարցազրույցի ընթացքում հայտարարել է երգչուհին։

Leave A Reply

Your email address will not be published.