Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն. Պապիկյան

0

Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն. այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար։

Leave A Reply

Your email address will not be published.