Հրապարակ․ անհետ կործներից շատերի հարազատները տեղյակ չեն եղել ԱԺ փակ հանդիպման մասին

0

«Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիան այսօր խորհրդարանում փակ հանդիպում է կազմակերպել 44-օրյա պատերազմի անհետ կորածների ծնողների եւ հարազատների հետ, որին մասնակցում են նաեւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները։

Հետաքրքիր է, որ անհետ կորածների հարազատներից շատերը տեղյակ չեն այդ հանդիպման մասին, մեզ ասացին՝ ոչ բոլորին են հրավիրել, նրանք այդ մասին իմացել են ընդդիմադիրներից, եւ, ամենայն հավանականությամբ, իշխանական պատգամավորների նախաձեռնած հավաքից հետո մի հանդիպում էլ «Հայաստան» դաշինքում կլինի։

Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է այս հարցը քարոզչական նպատակներով օգտագործել, հրավիրել է, այսպես կոչված, յուրայինների, որ քննարկումը տանի իր ցանկալի հունով

Leave A Reply

Your email address will not be published.