Ողբերգական վթար Արմավիրի մարզում. կա 3 զոհ(տեսանյութ)

0

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, կա 3 զոհ:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Leave A Reply

Your email address will not be published.